Նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ կանցկացվի
Սպորտ
18:12 24/02/2021
Աշխարհ

Նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ կանցկացվի

Նետաձգության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մրցաշրջանի նախնական օրացուցային ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ օլիմպիական խաղերի ընտրական վերջին մրցաշարը կանցկացնի Փարիզը:

  ՀՀ նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը հայտնել է ,որ  բոլորովին վերջերս անցկացվել է իրենց կազմակերպության համաժողովը: Ֆեդերացիայի կազմը համալրվել է երկու հոգով։ Փոխնախագահ է ընտրվել Գառնիկ Նիկողոսյանը, իսկ գործկոմի անդամ ՝ Գևորգ Ենգիբարյանը:

Որոշվել է մարտի 5 -8-ը կազմակերպել մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի մրցաշար, իսկ երկու օր անց ՝ ՀՀ առաջնություն:

«Նետաձգությունն այնպիսի մարզաձև  է, որտեղ  վարակի ռիսկերը նվազագույն են `մարզիկների ֆիզիկական շփման բացակայության շնորհիվ: Բայց միջազգային ֆեդերացիայի ծրագրով նախատեսված Գվատեմալայի / ապրիլին / և Շանհայի / մայիսին / մրցաշարերին, ֆինանս խնայելու նպատակով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի: Փոխարենը մայիսի վերջերին մերոնք հանդես կգան աշխարհի գավաթի խաղարկության փուլերում և եվրոպական ստուգատեսում:

Շնորհալի նշանառուներ կան, որոնցից մի քանիսի հետ մասնագետները լավ ապագայի հույսեր են կապում: 

Այնուամենայնիվ, ինչպես ասում են, անկարելի է շրջանցել Տոկիոյի օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսում   ընդհանուր առմամբ  հանդես կգան 128  նետաձիգներ / 64 -ական կին և տղամարդ /,  որոնց շարքում, ավաղ, հայաստանցի  նշանառու տեսնելու հավանականությունը չնչին է»,-նշված է հաղորդագրությունում:

Placeholder
Նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ կանցկացվի