Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին
Աշխարհում
19:50 25/02/2021
Աշխարհ

Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի փոխանցավազքի ժամանակ կորոնավիրուսի տարածումը հակազդելու ծրագիրը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այն մասնավորապես թույլ է տալիս հնարավորության դեպքում կասեցնել մրցավազքը որոշակի պայմանների չկատարման պարագայում: 

Նշվում է, որ փոխանցավազքը  կարող է դադարեցվել, եթե երթուղու երկայնքով մեծ թվով մարդիկ հավաքվեն: Այս կապակցությամբ տեղի բնակիչներին խնդրվում է  միջոցառումը դիտել ուղիղ հեռարձակմամբ:

Կազմակերպիչները նշում են նաև, որ անհրաժեշտ է պահպանել վազքի մասնակիցների, կամավորականների և միջոցառման մեջ ներգրավված այլ անձանց բոլոր նախազգուշական միջոցները ՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, օգտագործել ախտահանիչ միջոցներ:

Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին՝  Ֆուկուսիմա վարչատարածքում և կտևի 121 օր:

Placeholder
Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին