Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ
Քաղաքական
09:39 28/02/2021
Հայաստան

Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ

ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, օրվա քաղաքական իշխանության ոչ ազգային ու պետականադեմ կառավարման «շնորհիվ»  հայ ազգը ապրում է պատմական ժամանակաշրջան, և Արցախի դե ֆակտո կորուստը, ազգային արժեքների ու եկեղեցու դեմ պայքարը բոլորիս կանգնեցրել են անդունդի եզրին։ Եզրագծից այն կողմ Հայաստան պետության վերացումն է հինավուրց պետությունների շարքից։

Հայ ժողովրդի գերակշիռ մասը, Հայոց բանակը դարձել են թշնամու դեմ կռիվ տվող միակ հավաքական ուժը։ Թե բանակի դեմ ինչպիսի արշավ է  սկսվել՝ բոլորիս է հայտնի, և չնայած բազմաթիվ հալածանքներին ու զրկանքներին, նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը բեկումնային իրավիճակ ստեղծեց՝ հանուն պետության հարատևման պայքարը հաջողությամբ պսակելու համար։ Հայ ժողովուրդը, Հայոց ազգային բանակը՝ որպես «Ազգ-բանակ»  կոնցեպտի մասնիկ, իրենց կռիվն են տալիս պետականությանը փրկելու համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է վերջնական ու հաղթական փուլ։

Աստված զորավիգ հայ ժողովրդին ու Հայոց բանակին։

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան»։
 

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, օրվա քաղաքական իշխանության ոչ ազգային ու պետականադեմ կառավարման...

Опубликовано Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян Суббота, 27 февраля 2021 г.

 

Placeholder
Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ