Գևորգ Դանիելյան. Աստված մեզ հեռու պահի այն դեմքերից, որոնք Հայրենիքի պաշտպանությունը տեսնում են անպաշտպանության մեջ
Իրավունք
11:28 28/02/2021

Գևորգ Դանիելյան. Աստված մեզ հեռու պահի այն դեմքերից, որոնք Հայրենիքի պաշտպանությունը տեսնում են անպաշտպանության մեջ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է.

«Հեռավոր 1975 թ.՝ ԵՊՀ ընդունելության քննությանը երկու դասախոս որոշեցին մի լավ փորձության ենթարկել ինձ։ Դասախոսներից մեկը շատ համոզիչ ու զարմացած հայացքով հարցրեց, թե ինչո՞ւ եմ դավաճան կոչում Վասակին, նա ընդամենը փորձել է հավատափոխության միջոցով փրկել Հայրենիքը, իսկ Վարդանը ոչ միայն կործանման տարավ յուր ժողովրդին, այլև ողջ պատմության ընթացքում խոցելի դարձրեց Երկիրը։

Անփորձ պատանի ու մի քիչ էլ տաքարյուն լինելով, արդեն մոռացել էի բարձր գնահատականի մասին (իսկ ընդունվել հնարավոր էր միայն բարձր գնահատականով), սկսեցի երկուսին «իմ արևին» համոզել, որ ազգային ինքնությունը շատ ավելի մեծ արժեք է, քան ուծացված ու կռացած գոյությունը, ինչն էլ դեռ մեծ հարց է։

Հիշեցի մեծն իրավագետ Գրիգոր Զոհրապին, որ թուրքերի հանդեպ վստահության ու հանդուրժողականության ամենամեծ ջատագովն էր, բայց հենց առաջինը նրա գլուխը ջարդեցին և այլն և այլն, իսկ իրենք սադրիչ ժպիտով ինձ էին հետևում՝ էլ ավելի զայրացնելով։

Երկուսն էլ հրաշք դասախոսներ էին, ոչ միայն բարձր գնահատեցին, այլև հասկացրին, որ պարզապես ինձ էին փորձում։

Աստված մեզ հեռու պահի այն դեմքերից, որոնք Հայրենիքի պաշտպանությունը տեսնում են անպաշտպանության մեջ, որևէ մեկը դեմ չէ բարիդրացիական հարաբերություններին, սակայն դրանք կարող են հենվել բացառապես միջազգային փոխշահավետ սկզբունքների վրա՝ բացառելով ագրեսիվ նկրտումները, բռնությունը, կեղծավորությունը և շանտաժը ...»։

Հեռավոր 1975 թ.՝ ԵՊՀ ընդունելության քննությանը երկու դասախոս որոշեցին մի լավ փորձության ենթարկել ինձ։ Դասախոսներից մեկը...

Опубликовано Gevorg Danielyan Суббота, 27 февраля 2021 г.

 

Placeholder
Գևորգ Դանիելյան. Աստված մեզ հեռու պահի այն դեմքերից, որոնք Հայրենիքի պաշտպանությունը տեսնում են անպաշտպանության մեջ