Նաիրա Զոհրաբյան.Դիմում եմ ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին՝ Մենք հայրենիք ենք կորցնում
Քաղաքական
11:40 28/02/2021
Հայաստան

Նաիրա Զոհրաբյան.Դիմում եմ ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին՝ Մենք հայրենիք ենք կորցնում

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերում որպես լրագրող, անդրադառնալով Փաշինյանի՝ մարտի 1-ին հանրահավաքի դուրս գալու կոչին, գրում է.

«Վախի ցուցադրություն

Նիկոլ Փաշինյանը վաղը որոշել է իրականացնել սեփական վախերի և ֆոբիաների ցուցադրության վերջին արարը։

Վաղը մարտի 1-ն է։ Սեփական վախերի պատանդը, Ներոնի և Գայ Կալիգուլայի ֆեյք և ողորմելի կրկնօրինակը որոշել է սեփական վախերը հաղթահարել մարդ հանելով հրապարակ։
Հրապարակ մարդ մատակարարելու գործընթացը դրված է Գռզոյի, Լֆիկ Սամոյի, Սասի Արտակի, Վիվառոյի Վիգենի, Սպայկայի Դավիթի, Բուռնաշի ու նամանտիպ այլ բիոմասսայի վրա։

Բոլոր մարզպետներին և քաղաքապետերին հրահանգված է մարդ մատակարարել  հրապարակ։ Նիկոլ Փաշիյանը վաղը հրապարակում պետք է հաղթահարի մտածող, հայրենասեր, արժանապատիվ քաղաքացու հանդեպ իր վախերը, որոնց նա էլիտա է կոչում։

Գայ Կալիգուլան, քանի որ տձև և կարճահասակ էր, ընդունել էր օրենք, որով արգելում էր իրենից ավելի բարձրահասակ մարդկանց լինել նույն վայրում իր հետ միասին։
Նիկոլը սեփական վախերը հաղթահարելու համար վաղը փորձելու է հրապարակ մատակարարված  մարդկանց միջոցով ապացուցել, որ ինքը Հայաստանում դեռ իշխանություն ունի։
Հայաստանում բացարձակ անիշխանություն է։

Հայաստանը կանգնած է քաոսի և պետականության կորստի առաջ։ Աննախադեպ է, երբ քեզ պարտության մատնած երկրի ղեկավարները՝ Էրդողանն ու Ալիևը անխնա քննադատում են հայաստանյան ընդդիմությանն ու իրենց անվերապահ աջակցությունը  հայտնում Նիկոլին։
և ուրեմն, ովքեր վաղը կենթարկվեն բռնի ուժով հրապարակ տարվելու Նիկոլի կոչին, նրանք դուրս են գալու փողոց ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Նրանք դուրս են գալու փողոց հանուն Ադրբեջանի և Թուրքիայի։

Նրանք դուրս են գալու փողոց ընդդեմ հայոց բանակի։ 
Նրանք դուրս են գալու փողոց՝ տրորելու Եռաբլուրի  դեռ տաք շիրիմները։

Որովհետև Նիկոլ Փաշինյան անունով անձը սեփական վախերը հաղթահարելու համար հերթական անգամ թաքնվելու է մարդկանց, այս անգամ արդեն՝ բռնի ուժով հրապարակ մատակարարված մարդկանց թիկունքում։

Դիմում եմ Ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին։ Մենք հայրենիք ենք կորցնում։
Հարգե՛ք ձեր ուսադիրներն ու կատարե՛ք տղամարդուն վայել ձեր վերջին քայլը, որը կփրի Հայաստանը»։

Placeholder
Նաիրա Զոհրաբյան.Դիմում եմ ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին՝ Մենք հայրենիք ենք կորցնում