Էրդողանը հրահանգել է «Ղարաբաղի հաղթանակի», «Խոջալուի» մասին թուրք-ադրբեջանական ֆիլմեր ու սերիալներ նկարել
Քաղաքական
12:36 03/03/2021

Էրդողանը հրահանգել է «Ղարաբաղի հաղթանակի», «Խոջալուի» մասին թուրք-ադրբեջանական ֆիլմեր ու սերիալներ նկարել

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրահանգով կնկարահանվեն թուրք-ադրբեջանական համատեղ ֆիլմեր ու հեռուստասերիալներ՝ պատմական իրադարձությունների հետ, ինչպիսիք են Ղարաբաղում հաղթանակը, Կովկասյան իսլամական բանակը և Ղոջալուն»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆախրալդին Ալթունը՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ հանդիպմանը, գրում է TRT Haber-ը։

Թուրք-ադրբեջանական կողմը քննարկել է հաղորդակցության, մեդիայի, մշակույթի, հեռուստասերիալների հետ կապված համագործակցությունը։

Նշվում է, որ «գործընկերները պատրաստվելու են և Ադրբեջանի, և Թուրքիայի վավերագրական ֆիլմերը կլինեն բարեկամության և եղբայրության խորհրդանիշ»:

Նկատենք, որ վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական հեռուստասերիալները աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար:

Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: Մյուս սերիալներում պրոպագանդվում է թուրքական մշակույթը, խոհանոցը, լեզուն, տեսարաժան վայրերը և այլն:

Անկասկած, փաստերի խեղաթյուրումն ու հակահայկական ադրբեջանաթուրքական պրոպագանդան են լինելու նախատեսվող ծրագրերի հիմքում։  

Placeholder
Էրդողանը հրահանգել է «Ղարաբաղի հաղթանակի», «Խոջալուի» մասին թուրք-ադրբեջանական ֆիլմեր ու սերիալներ նկարել