Եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը
Սպորտ
18:07 03/03/2021
Աշխարհ

Եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը

Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցաշարը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն պաշտոնական գրություն է ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե:Այս մասին հայտնում են կոմիտեից։

«Մորինարի Վատանաբեն հայտնել է , որ եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը:

Նախատեսվում է ,որ ֆրանսիայի մայրաքաղաքում օլիմպիական ուղեգրերի  համար կպայքարեն 176 բռնցքամարտիկներ ․ տղամարդկանց՝ ութ և կանանց  հինգ քաշային կարգերում։

Մինչ այս ՄՕԿ-ը դիտարկում էր նշած մրցաշարի  անցկացումը  Բուդապեշտում»,-նշված է հաղորդագրությունում:

Placeholder
Եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը