Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի
Սպորտ
18:48 04/03/2021
Աշխարհ

Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի

«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Նա նաև նշել է, որ մրցասպարեզներում տեղացի հանդիսականների թույլատրելի քանակի հարցը կլուծվի մինչև ապրիլի վերջ:

Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար օտարերկրյա հանդիսատեսի հետ հարցը լուծել մինչև մարտի 25-ը, երբ  կսկսվի  օլիմպիական կրակի փոխանցավազքը:

Ճապոնացիների ավելի քան 90%-ը կարծում է, որ խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի կամ նվազագույն թվով մարզասերների ներկայությամբ: Դա Yomiuri թերթի հարցման արդյունքն է։

Placeholder
Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի