Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը
Աշխարհում
19:31 06/03/2021
Աշխարհ

Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը

Ռուսական «Սպուտնիկ V»-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում երկրորդ տեղում է տարբեր երկրների կարգավորիչների կողմից հաստատումների քանակով, իրենց պաշտոնական թվիթերյան էջում հայտնում են պատվաստանյութի հեղինակները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Առաջին տեղը զբաղեցնում է բրիտանական «AstraZeneca» ընկերության արտադրած պատվաստանյութը, իսկ երրորդը՝ ամերիկյան «Pfizer»-ը։

Նշենք՝ The Lancet հեղինակավոր բժշկական ամսագիրը փետրվարի սկզբին հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլի արդյունքները՝ հաստատելով դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 91,6%, իսկ 60 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում ՝ 91,8%:

«Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ հակամարմինները հայտնաբերվել են կամավորների 98%-ի մոտ:

Ըստ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի՝ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 45 երկրներում, որոնց բնակչությունն ընդհանուր առմամբ գերազանցում է 1,1 միլիարդը։
 

Placeholder
Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը