ԱՆ-ն՝  Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին
Առողջություն
10:30 07/03/2021
Հայաստան

ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին

Tert.am լրատվական կայքը մարտի 6-ին հրապարակել էր՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել»։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2018, 2019, 2020  2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար  25,176   98,934   91,982   72,680 մլն. ՀՀ դրամ: Արդյունքում չորս տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ  4, 5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է  288,772 մլն  ՀՀ դրամ:

Placeholder
ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին