Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին.  Ո՞ւմ եք էշի տեղ դրել
Քաղաքական
20:08 07/03/2021
Հայաստան

Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին. Ո՞ւմ եք էշի տեղ դրել

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ հայտարարությանը՝ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ.

«Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։

Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։

Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։

Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։

Լո՞ւրջ»։ 

Placeholder
Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին. Ո՞ւմ եք էշի տեղ դրել