«Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում»․ գիտաժողով
Մշակույթ
13:18 08/03/2021

«Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում»․ գիտաժողով

Հաքիմ Նեզամի Գյանջավիի հիշատակի օրվա կապակցությամբ, առցանց ձևաչափով անցկացվելու է  «Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում» գիտաժողովը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նշվում է, որ գիտաժողովը կազմակերպվել է  «Շահրե Քեթաբ» մշակութային և միջազգային կենտրոնի կողմից`  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդի և ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ցանկացողները կարող են համաժողովին հետևել «Շահրե Քեթաբ»  մշակութային կենտրոնի ինստագրամյան էջում ՝ ketabofarhang, թելեգրամյան ալիքում՝ bookcitycc  կամ www.aparat.com կայքում:

Placeholder
«Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում»․ գիտաժողով