Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին պարտվել է Վրաստանի ընտրանուն
Սպորտ
18:13 11/03/2021
Հայաստան

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին պարտվել է Վրաստանի ընտրանուն

Հայաստանի ֆուտզալի հավաքականը սեփական հարկի տակ կրկին պարտվել է Վրաստանի ընտրանուն ՝ 2: 3 հաշվով:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ քանի որ Թբիլիսիում մեր թիմը տանտերերին տանուլ էր տվել խոշոր՝ 0: 5 հաշվով, ուստի ունեցած մեկ միավորով մնաց խմբային մրցաշարի վերջին տեղում:

Եվրոպայի 2022թ. առաջնության որակավորման խմբային փուլի ծրագրով  Հայաստանի թիմը դեռևս երկու մրցամարտ պետք է անցկացնի: Երևանում ապրիլի 9-ին կընդունի ռուսներին, իսկ հինգ օր անց  կհյուընկալվի ֆրանսիացիներին:

Խմբային մրցաշարի աղյուսակում թիմերը դասավորված են հետևյալ հաջորդականությամբ. Ռուսաստան՝ 12 միավոր, Վրաստան՝ 7, Ֆրանսիա՝ 2 և Հայաստան՝ 1 միավոր:

Placeholder
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին պարտվել է Վրաստանի ընտրանուն