Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմեկնի Վրաստան
Սպորտ
18:31 16/03/2021
Հայաստան

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմեկնի Վրաստան

Հայաստանի սպորտային մարմնամարզության  տղամարդկանց հավաքականը մարտի 17-31-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մեր մարզիկները  կնախապատրաստվեն Շվեյցարիայի Բազելում ապրիլի 18-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: 

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, հավաքում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը և Արթուր Թովմասյանը:

Նրանց մարզումների կուղեկցեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, նրա գործընկերներ Աշոտ Գասպարյանը և Հայկ Նազարյանը:

Placeholder
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմեկնի Վրաստան