Հայրապետյան-Սենեկալ զույգը Հայաստանը կներկայացնեն գեղասահքի աշխարհի առաջնությունում
Սպորտ
18:53 18/03/2021
Աշխարհ

Հայրապետյան-Սենեկալ զույգը Հայաստանը կներկայացնեն գեղասահքի աշխարհի առաջնությունում

Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՝  մարտի 22-28-ը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Հայտավորված էր նաև  մոսկվաբնակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Ավաղ, ստուգատեսի նախաշեմին նա ոտքի վնասվածք ստացավ և անկարող է մեկնել մրցավայր: Այս առթիվ  հայ մարզուհին  հետևյալն է  ասել.

«Վնասվածքը թեթև էր և ես շարունակեցի նախապատրաստական մարզումները: Չէի պատկերացնում, որ ծանրաբեռնվածության հետևանքով  ոտքս կայտուցվի, այն աստիճանի, որ անկարող եմ հագնել մարզակոշիկ: Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող օգտակար լինել հայրենիքիս թիմին, որի կազմում չորս աշխարհի առաջնության եմ մասնակցել . . . »:

Ստոկհոլմի ստուգատեսի մասին շարունակելով խոսքը ասենք, որ դա թվով 110-րդ աշխարհի առաջնությունն է: Խաղարկվող մեդալների համար պայքարից բացի, մասնակիցները կձգտեն հաջողության հասնել նաև Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրի արժանանալու համար:

Placeholder
Հայրապետյան-Սենեկալ զույգը Հայաստանը կներկայացնեն գեղասահքի աշխարհի առաջնությունում