Ո՞վ մեկ կոպեկ ներդրում կանի, քանի Փաշինյանը կա. Վահե Հակոբյան
Քաղաքական
18:20 20/03/2021
Հայաստան

Ո՞վ մեկ կոպեկ ներդրում կանի, քանի Փաշինյանը կա. Վահե Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի սովորել այն դասը, որ մենք արտահանում ենք պղնձի հանքանյութ»,-  ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մասին, որ եթե մեզ հաջողվի բացել Ադրբեջանից Թուրքիա անցնող երկաթուղային ուղիները, ապա կկարողանանք պղինձ արտահանել ոչ թե հանքաքարի տեսքով, այլ պղնձաձուլարաններ կկառուցվեն ու վերամշակված տարբերակով կուղարկվեն արտահանման:

Նա նաև նշեց, որ պետք է հասկանալ, թե այդ ճանապարհները որտեղից ո՞ւր են գնալու, Թուրքիայից ո՞ւր են գնալու, հարմար կլինի՞ արտահանողին բերել այդ ճանապարհով. «Այդ բոլորը հարցեր են, որոնց պատասխանները մինչև օրս ոչ ոք չի տվել, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը»։

Ինչ վերաբերում է պղնձաձուլարան կառուցելուն, Վահե Հակոբյանն ասաց. «Ահռելի ներդրումներ է պահանջում, խոսքը մոտ 1 միլիարդ դոլարի մասին է։ Այս երկրում մեկ կոպեկ ո՞վ է բերելու հիմա դնի, քանի ինքը կա, տաս դրամ չեն բերելու դնեն այստեղ։

Իրենք խորքային չեն ուսումնասիրել ոլորտը։ Այսօր նա շարունակում է զբաղվել պոպուլիզմով: Կարելի է անընդհատ խոսել տնտեսական թռիչքային աճերի մասին, սակայն իրականությունն ունի սահմաններ, երևակայությունը՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը մեզ մտցրել է երևակայության մեջ, մարդիկ կան հավատացել են, մարդիկ կան՝ ոչ: Եկեք իրականություն, դա դաժան է, բայց հակառակ դեպքում մենք կորցնելու ենք մեր պետությունը և մեր սուվերենությունը»:
 

Placeholder
Ո՞վ մեկ կոպեկ ներդրում կանի, քանի Փաշինյանը կա. Վահե Հակոբյան