Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
21.03.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ
Մարտի 20-ին կատարվել է 4965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, կա 312 առողջացած, գրանցվել է մահվան 16 դեպք:
«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,-նշում են նախարարությունից։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 857 է:
Մարտի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183713 դեպք, որոնցից 168289-ն` առողջացած, 3348-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11219 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 804602 թեստավորում:
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ։