Աուդիոգրքեր օգտագործողներն ամենից շատ լսում են Պուշկինի բանաստեղծությունները
Մշակույթ
09:08 22/03/2021
Աշխարհ

Աուդիոգրքեր օգտագործողներն ամենից շատ լսում են Պուշկինի բանաստեղծությունները

Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, որն աուդիո տարբերակով լսում է բանաստեղծություններ։ Եւ ամենից շատ աշխարհում լսում են Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Storytel աուդիոգրքերի ծառայությանը։

«Ռուսաստանը բանաստեղծություններ ունկնդրելով աշխարհում առաջին տեղում է: Պոեզիա ունկնդրելու գագաթնակետը եղավ 2020 թվականին՝ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ժամանակ: Ալեքսանդր Պուշկինն աշխարհում բոլոր բանաստեղծների շրջանում ունկնդրության մեջ գրավում է առաջին տեղը, հանրաճանաչության առումով էլ Ռուսաստանում զբաղեցնում է նույնպես առաջին տեղը », - նշում են ծառայությունից։

Ըստ Storytel-ի՝  20 երկրների շարքում երկրորդ հորիզոնականում հայտնվել է Շվեդիան, որտեղ պոեզիա  ամենից շատ են լսում։ Երրորդ տեղում Դանիան է, չորրորդը՝ Նիդեռլանդները, իսկ հինգերորդ տեղում Հնդկաստանն է։

Ռուսաստանում ռուսալեզու բանաստեղծներից Ալեքսանդր Գրիբոյեդովը ժողովրդականությամբ երկրորդ տեղում է: Երրորդ տեղում է Սերգեյ Եսենինն է, որին հաջորդում է Միխայիլ Լերմոնտովը, իսկ լավագույն  հնգյակը եզրափակում է բանաստեղծուհի Վերա Պոլոզկովան:

Placeholder
Աուդիոգրքեր օգտագործողներն ամենից շատ լսում են Պուշկինի բանաստեղծությունները