Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից
Մշակույթ
09:00 24/03/2021
Հայաստան

Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից

2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը: Նախագծերից մեկը  2020թ.-ին  Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝  Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:

Հիշեցնում ենք, որ Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016թ.-ից: 

Placeholder
Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից