Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով
Իրավունք
16:35 24/03/2021
Աշխարհ

Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով

Խաչատուրյան քույրերի պաշտպանները հուսով են, որ աղջիկների կողմից իրենց հայրիկի կողմից սեռական բռնության և ծեծի գործով տուժողի կարգավիճակ ձեռք բերելը կօգնի նրանց խուսափել քրեական հետապնդումից նրա սպանության համար: ՏԱՍՍ-ին ասել է քույրերի պաշտպաններից Ալեքսեյ Պարշինը:

ՌԴ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ իր դուստրերի նկատմամբ խոշտանգումներ և սեռական բնույթի գործողություններ կատարելու համար քրեական գործ հարուցելու մասին: Փաստաբաններն ասել են, որ իրենց պաշտպանյալները պաշտոնապես ճանաչվել են տուժող հոր կողմից բռնության ու ծեծի գործով։

«Մեզ համար այս գործը կարևոր է, քանի որ աղջիկներն այժմ պաշտոնապես ունեն տուժողի կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով: Հուսով ենք, որ քրեական հետապնդումը կդադարեցվի», - ասել է պաշտպանը:

Ըստ նրա, այժմ Խաչատուրյանների գործով անհրաժեշտ կլինի լիարժեք նախաքննություն, «որի ընթացքում քննությունը կհավաքի ապացույցներ նրա հանցագործությունների մասին»:

«Հետաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան», - ասել է Պարշինը:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝  դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել,  որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:

Placeholder
Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով