Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական  ռազմավարության երեք կետեր
Սպորտ
18:47 24/03/2021
Աշխարհ

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական ռազմավարության երեք կետեր

Փարիզում  2024թ․ կայանալիք օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական  ռազմավարության երեք կետեր՝ գազերի արտանետումների կրճատում, աջակցություն բնության խնամքին ու պահպանությանը  և  բոլոր ռեսուրսների կենտրոնացում՝ երկարաժամկետ, գոհացնող  արդյունք ունենալու համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Մթնոլորտի վնասակար արտանետումները նվազեցնելու համար նախատեսվում է  մրցասպարեզներում օգտագործել ցածր ածխածնային արտադրության սարքավորումներ և վերականգնվող էներգիայի աղբյուրներ:

Նպատակ կա  երկրպագուներին անձնական մեքենաներից տեղափոխել հասարակական տրանսպորտ:

Ֆրանսիացիներն արդեն սկսել են բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործը: Քայլեր են արվում բնության նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք ստեղծելու  համար:

Ռազմավարության իրականացման կարևոր գործոնը  «Փարիզ - 2024» կազմկոմիտեի համագործակցությունն է ՄԱԿ-ի հետ ՝ «Սպորտը կլիմայի համար»  նախաձեռնության շրջանակներում: 

Placeholder
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական ռազմավարության երեք կետեր