Սիրանուշ Ղուկասյանը՝ կանանց հավաքականի ընտրական մրցաշարի հաղթող
Սպորտ
17:47 25/03/2021
Հայաստան

Սիրանուշ Ղուկասյանը՝ կանանց հավաքականի ընտրական մրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է երկրի կանանց հավաքականի ընտրական մրցաշարը։ Այս մասն հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մասնակցել են չորս մարզուհիներ՝  Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիամ Մկրտչյանը: Երկու շրջանից հետո վեց հնարավորից 4,5 միավոր  վաստակել և հաղթողի կոչմանն է արժանացել Սիրանուշ Ղուկասյանը:

Մարիա Կուրսովան երեք միավորով գրավել է երկրորդ, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով՝ երրորդ, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով՝ 4-րդ տեղը:
 

Placeholder
Սիրանուշ Ղուկասյանը՝ կանանց հավաքականի ընտրական մրցաշարի հաղթող