«Առնո Բաբաջանյան․ «Սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ
Մշակույթ
16:44 26/03/2021
Հայաստան

«Առնո Բաբաջանյան․ «Սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ

Ռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ մարտի 28-ին ժամը 19:00։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, արտադրող ընկերությունն է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամ AFID, համարտադրող՝ Պարտնյոր ֆիլմ ընկերություն։

Ֆիլմը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին և պատմում է աշխարհահռչակ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։

Ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել  հունվարի 23-ին ռուսական Առաջին ալիքի եթերում:

Placeholder
«Առնո Բաբաջանյան․ «Սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ