Ֆիլլերներ կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան
Տարածաշրջան
14:15 26/03/2021
Տարածաշրջան

Ֆիլլերներ կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու Հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր հայտնել է, որ հաճախ ֆիլլեր (կոսմետիկ միջոց, որ կիրառվում է շրթունքի ծավալի մեծացման կամ կնճիռների հարթեցման համար) օգտագործող անձինք, հնարավոր է, պատվաստվելուց հետո բարդություններ ունենան: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Ըստ վարակաբանի` Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստվելուց առաջ բժիշկը հարցնելու է՝ արդյո՞ք պացիենտը կիրառել է ֆիլլեր:

«Նրանց մոտ, ովքեր հաճախ են կիրառում ֆիլլեր, կոնկրետ Pfizer  պատվաստանյութով պատվաստվելուց հետո հնարավոր է տեղային բարդացումներ նկատվեն»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Placeholder
Ֆիլլերներ կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան