Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Աշխարհում
20:29 30/03/2021
Աշխարհ

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ

Իսրայելում հետազոտողները հայտնաբերել են կորոնավիրուսի տեղական շտամ: Այն ոչ մի ազդեցություն չի ունեցել համաճարակի ընթացքի վրա, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Իսրայելի Առողջապահության նախարարությանը:

Ուսումնասիրությունը վերաբերում է երկրում համաճարակի ընթացքում հայտնաբերված հիվանդության բոլոր շտամներին: Հայտնաբերված իսրայելական շտամը, ըստ գիտնականների, «չունի կլինիկական և համաճարակաբանական նշանակություն», այսինքն՝ չի ազդում վարակի տարածման տեմպի վրա, չի խորացնում հիվանդության ախտանիշները և չի ազդում պատվաստանյութի արդյունավետության վրա:

Ըստ աղբյուրի, շտամը հայտնվել է անցյալ տարվա հուլիսին և այժմ անհետանում է:

Այն, որ Իսրայելը հայտնաբերել է կորոնավիրուսի նոր վտանգավոր տեսակ, ասվել է այս տարվա հունվարին: Թեև այս հաղորդագրությունները չեն հաստատվել:
 

Placeholder
Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ