Մեկ կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է տրվել արցախյան պատերազմում մասնակցությանն առնչվող 1400 ուսանողի. Դումանյան
Կրթություն, գիտություն
17:10 31/03/2021
Հայաստան

Մեկ կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է տրվել արցախյան պատերազմում մասնակցությանն առնչվող 1400 ուսանողի. Դումանյան

«Ողջունում եմ ձեզ, սիրելի լրագրողներ: «Սիրելի» բառը հատուկ եմ օգտագործում և ուզում եմ, որ մենք, իրոք լինենք սիրելի և մեր բոլոր ջանքերն ամբողջությամբ ներդնենք ի շահ մեր ընդհանուր գործի»,-սկսելով հաշվետու ասուլիսը՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և հավելեց, որ իր պատկերացմամբ գործը երկրին և ժողովրդին ծառայելն է, որի պարտադիր պայման է համարում ազնվությունը և պարկեշտությունը:

Նախարարը սկսեց ներկայացնել ոլորտում իրականացրած աշխատանքների հաշվետվությունը՝ չնայած ոչ տարեվերջ է, ոչ էլ կիսամյակ:

Նրա խոսքով՝ վերանայման փուլում է «Կրթության զարգացման 2021-25  թվականների ռազմավարությունը», որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով և Ասիական զարգացման բանկի և ՅՈւՆԻՍԵՖ-ի փորձագիտկան աջակցության շնորհիվ մշակվում է, ոչ միայն ոլորտի ֆինանսական գնահատականը այլև՝ գործողությունների ժամանակացույցը:

Դումանյանը բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում կատարված աշխատանքներից առանձնացրեց «Բարձրագույն  կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը:

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրվել  ուսանող համարվող Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների մասնակցածներին նրաց ամուսիններին կամ զավակներին, որի մեջ ընդգրկվել են 1400 ուսանող և փոխհատուցվելու է ևս 2800 շահառուի ուսման վարձ:

Դումանյանի տեղեկացմամբ «Լավագույն ուսանող» մրցույթի շրջանակներում 2020 թվականին հաղթող ճանաչված 30 ուսանող պարգևատրվել են հավաստագրերով, ԿԳՄՍ դրամաշնորհներով, գրքերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:

Ըստ նախարարի՝ Մշակման փուլում է ՀՀ գիտության զարգացման 2021-25 թվականների ռազմավարությունը և մշակվում է գիտության ոլորտի բարեփոխումների և ներդրումների ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում նախատեսվում է հստակեցնե ոլորտի ֆինանսական կարիքները և մշակել ոլորտի զարգացման գործողությունների պլանը:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորելու նպատակով հայտարարվել է 4 մրցույք, որոնց ժամանա ներկայացվել է 760 հայտ և դրանք գնտվում են փորձաքննության փուլում»,- հայտնեց Դումանյանը:

Նրա խոսքով՝ ամփոփվել է Գիտական կոմիտեի և Հիմնարար ուսումնասիրությունների ռուսաստանյան հիմնադրամի հայտարարարծ գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության մրցույթը, որի արդյունքում ֆինանսավորման է երաշախավորվել 38 գիտական ծրագիր:

«2020 թ. դեկտեմբերից 2021 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում ԲՈՒՀ-երից և գիտական կազմակերպություններից ստացվել և մուտքագրվել է գիտական աստիճանի 44 որակավորման գործ, հանձնվել է 52 գիտական աստիճանի վկայագիր, որից 7-ը դոկտորի և 45-ը՝ գիտության թեկնածուի և մերժվել՝ 1 գիտական աստիճանի և քննարկման է ուղարկվել 4 որակավորման գործ»,- հայտնեց Վահրամ Դումանյանը և հավելեց, որ նաև հանձնվել է գիտական կոչման 19  դիպլոմ, որից 2-ը՝ պրոֆեսորի, 17-ը՝ դոցենտի:

Նա նաև տեղեկացրեց, որ հաստատվել է Կրության միջազգային կազմակերպության կրթության գործընկերությանը Հայաստանի ներկայացրած ծրագրային հայտը, որի շրջանակներում ստացված 523 հազար դոլարի դրամաշնորհով իրականացվելու են հանրակրթության ոլորտի տարբեր բաղադրիչների ծավալուն ուսումնասիրություններ՝ նախանշելու բարեփոխումների ուղղությունը:

Վահրամ Դումանյանը նաև հայտնեց, որ հունվարի 15-ից մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկակվարման իրավունքի հավաստագրերի ձեռքբերման քննություններ և դիմած 500 հավակնորդներից 370-ը հավաստագիր է ստացել, որից 229-ը գործող տնօրեններ են,  5-ը՝ տնօրենի պարշտոնակատար և 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ:

Placeholder
Մեկ կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է տրվել արցախյան պատերազմում մասնակցությանն առնչվող 1400 ուսանողի. Դումանյան