Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային՝ 3։2
Սպորտ
21:56 31/03/2021
Հայաստան

Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային՝ 3։2

2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին։

Խաղի 57-րդ րոպեին Հայաստանի հավքականին առաջ մղեց Էդուարդ Սպերցյանը։ 62-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը հավասարեցրեցին հաշիվը, քիչ անց ևս մեկ  գոլի խփեցին։

87-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ պաշտպան Վարազադատ Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2։ Երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը իրացրեց 11 մետրանոց ու հաշիվը դարձրեց 3։2։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացել է Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը, Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գոլերի շնորհիվ, հաղթել է Իսլանդիային 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր:

Մարտի 25-ին Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը նույնպես ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով։

Placeholder
Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային՝ 3։2