ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով
Կրթություն, գիտություն
12:03 01/04/2021
Հայաստան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով

Այսօր Երևանի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։

Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ»,- գրել է Դավիթ Ափոյանը: 

Placeholder
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով