Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ
Մշակույթ
17:55 01/04/2021
Հայաստան

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ

Մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի արդեն 8-րդ անգամ: 

Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ.) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված ցանկացած գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայանագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների, ինչպես նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների համար:

Մրցույթն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Placeholder
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ