COVID-19-ի պատճառով Վենեսուելան կասեցրել է խորհրդարանի աշխատանքները
Աշխարհում
10:31 05/04/2021
Աշխարհ

COVID-19-ի պատճառով Վենեսուելան կասեցրել է խորհրդարանի աշխատանքները

Վենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) որոշել է հետաձգել հանդիպումները, որոնք նախապես պլանավորված էին առաջիկա հինգ օրերի ընթացքում. որոշման համար հիմք է հանդիսացել երկրում կորոնավիրուսի մեծ թափով տարածումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Խորհրդարանը տեղեկացնում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի չեղարկման մասին», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

Շեշտվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է «կանխարգելիչ միջոցառումներ ապահովելու» համար, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այս շաբաթ խորհրդարանում բոլոր հանձնաժողովների «առերես հանդիպումները» չեն կայանա: Այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում օրենսդիրների ներկայությամբ հանդիպումներ կարող են անցկացվել օրենքների նախագծերի ընդունման հատուկ անհրաժեշտության դեպքում։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր ապրիլի 5-ից երկրում «խիստ կարանտինը» ևս յոթ օրով երկարացնելու որոշման մասին: Այն ներդրվել է COVID-19 վարակի դեպքերի շարունակական աճի հետ կապված:

Placeholder
COVID-19-ի պատճառով Վենեսուելան կասեցրել է խորհրդարանի աշխատանքները