ԱՀԿ-ն ոչ մի կապ չի տեսնում AstraZeneca պատվաստանյութի և տրոմբի առաջացման միջև
Աշխարհում
20:00 06/04/2021
Աշխարհ

ԱՀԿ-ն ոչ մի կապ չի տեսնում AstraZeneca պատվաստանյութի և տրոմբի առաջացման միջև

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն օր տվյալներ է ստանում AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին», այս պահի դրությամբ ԱՀԿ-ն կապ չի տեսնում այս դեղամիջոցի պատվաստման և տրոմբների առաջացման միջև: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՀԿ կարգավորման և նախաորակավորման վարչության տնօրեն Ռոջերիո Պինտո դե Սա Գասպարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) կապ է տեսնում  AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութերի և թրոմբոցիտների առաջացման դեպքերի միջև: Ինչի մասին «Il Messaggero» թերթին տված հարցազրույցում ասել էր Առողջության սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության վարչության պետ Մարկո Կավալերին:

«Այժմ կան մի շարք կոմիտեներ և կարգավորող մարմիններ, որոնք ամեն օր ուսումնասիրում են տվյալները, նաև նոր երևան եկած տվյալները՝ վերլուծելով դրանք: Այսպիսով, այս պահին պատվաստանյութի և թրոմբոէմբոլիկ առաջացման միջև կապ չկա»,- ասել է նա:

Placeholder
ԱՀԿ-ն ոչ մի կապ չի տեսնում AstraZeneca պատվաստանյութի և տրոմբի առաջացման միջև