Վրաստանում Pfizer-ով և AstraZeneca-ով ընդհանուր առմամբ պատվաստվել է 12 846 մարդ
Առողջություն
20:41 06/04/2021
Հայաստան

Վրաստանում Pfizer-ով և AstraZeneca-ով ընդհանուր առմամբ պատվաստվել է 12 846 մարդ

Ապրիլի 6-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է  12 846 մարդ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի դեմ պատվաստվել է 1214 մարդ: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվել է և պատվաստվել սկսել են նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Placeholder
Վրաստանում Pfizer-ով և AstraZeneca-ով ընդհանուր առմամբ պատվաստվել է 12 846 մարդ