Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Չեխիայի Նյուրնբերգյան դատավարության մասին ֆիլմ է նկարում
Մշակույթ
18:23 08/04/2021
Աշխարհ

Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Չեխիայի Նյուրնբերգյան դատավարության մասին ֆիլմ է նկարում

Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Չեխիայում սկսել է նկարահանել «Նյուրնբերգ» մարտաֆիլմը, որը նվիրված է Նյուրնբերգի դատավարությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված իրադարձություններին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ֆիլմում դերերից մեկը կկատարի Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնովը, հայտնել են նախագծի մամուլի ծառայությունից:

«Նկարահանող խումբը՝ ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի գլխավորությամբ, սկսել է նկարահանումները։ Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն ռուսաստանյան և արտասահմանյան առաջատար դերասանները։ Նրանցից Եվգենի Միրոնովն արդեն աշխատում է Պրահայում», - հայտնել են մամուլի ծառայությունից։

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ի սկզբանե նախատեսվում էր սկսել 2020-ի մարտին, բայց դա տեղի չունեցավ համաճարակի պատճառով: Ռուսաստանի «Universal Pictures» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Իվանովը ընթացիկ ժամանակահատվածում նման լայնամասշտաբ միջազգային նախագծի մեկնարկը համարել է  ստեղծագործական և մասնագիտական ձեռքբերում:

Placeholder
Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Չեխիայի Նյուրնբերգյան դատավարության մասին ֆիլմ է նկարում