Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
Քաղաքական
10:13 09/04/2021
Տարածաշրջան

Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար

Մինչ Հայաստանում պաշտոնապես հաստատում են՝ ապրիլի 8-ին հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան, իսկ քիչ անց իրենք իրենց հերքում՝ «գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան ՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին:

«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին»,- minval.az-ի հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով,  նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հայկական կողմին են փոխանցվել մարտական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր անձինք:

«Որպեսզի զինվորականները համարվեն ռազմագերիներ, նրանք պետք է գերեվարված լինեն ռազմական գործողությունների ընթացքում:

Նրան, ովքեր ավելի ուշ են  ձերբակալվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, կարելի է անվանել ահաբեկիչ, բայց ոչ ռազմագերիներ»,- ասել է Բայրամովը:  
 

Placeholder
Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար