ՍՈւ-30 ՍՄ կործանիչ է վթարի ենթարկվել Ղազախստանում
Քաղաքական
09:00 17/04/2021
Աշխարհ

ՍՈւ-30 ՍՄ կործանիչ է վթարի ենթարկվել Ղազախստանում

ՍՈւ-30 ՍՄ կործանիչ է վթարի ենթարկվել Ղազախստանի Կարագանդայի շրջանի Բալխաշ քաղաքի ուսումնական կենտրոնում վայրէջք կատարելիս: Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հաղորդել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Բալխաշ քաղաքի ավիացիոն ուսումնական կենտրոնում ուսումնական թռիչքների վայրէջքի ժամանակ կործանվել է Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչը: Օդանավի անձնակազմը կատապուլտի միջոցով լքել են օդանավը, նրանք ողջ են և գտնվում են բուժաշխատողների հսկողության տակ»,-հայտնեցին մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է վարչությունում, օդաչուները եղել են երկուսը և նրանց կյանքին այժմ ոչ մի վտանգ չի սպառնում: Վթարի վայր է ուղարկվել հատուկ հանձնաժողով դեպքի պատճառները պարզելու համար:

Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Ղազախստանի ռազմաօդային ուժերն ունեն 24 Սու-30 ՍՄ ինքնաթիռ:
 

Placeholder
ՍՈւ-30 ՍՄ կործանիչ է վթարի ենթարկվել Ղազախստանում