ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Սուպերլիգայի ակումբներին
Աշխարհում
17:25 23/04/2021
Աշխարհ

ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Սուպերլիգայի ակումբներին

Սուպերլիգայի հիմնադիր ակումբները կարծես թե զերծ են մնում ՈւԵՖԱ-ի պատժից: Այս մասին հայտնում է AS-ը ՝ հղում կատարելով իր աղբյուրներին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Գործադիր կոմիտեի նիստում որոշում է ընդունվել այժմ պատժամիջոցներ չկիրառել ակումբների դեմ: Այսպիսով, եվրոպական գավաթների կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացվեն ըստ ժամանակացույցի:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալը» խաղալու է «Չելսիի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» ՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ: Բոլոր ակումբները, բացառությամբ ֆրանսիական ակումբի, վերջերս են միացել Սուպերլիգային: Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչներին կմասնակցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը», որոնք նույնպես պետք է խաղային նոր մրցաշարում:

Սուպերլիգայում նախատեսում էին  խաղալ նաև «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը»։

Placeholder
ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Սուպերլիգայի ակումբներին