Հայ մարզիկները մասնակցում են Բազել քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Սպորտ
18:11 23/04/2021
Հայաստան

Հայ մարզիկները մասնակցում են Բազել քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացքի մեջ է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Անկախ վերջնարդյունքից, Հայաստանի թիմը սպասելիքներն արդարացնում է: Մեր հինգ պատվիրակներից չորսը նախնական փուլում գոհացնող մրցելույթներ են ունեցել և իրենց համար տեղ ապահովել եզրափակչում:

Առանձին գործիքներից վարժություններում ուժեղագույն ությակ են մտել Եվրոպական խաղերի չեմպիոն, Տոկիոյի խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը  /հենացատկ և նժույգ թափեր/, Վահագն Դավթյանը,  Արթուր Ավետիսյանը /օղակներ/  և մեծահասակների Եվրոպայի առաջնության նորեկ Գագիկ Խաչիկյանը /նժույգ թափեր/:

Խոստումնալից մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը հանդես են  եկել բազմամարտում և 68 մրցակիցների պայքարում գրավել են համապատասխանաբար 20-րդ ու 35-րդ տեղերը:

Մրցաշարը կավարտվի ապրիլի 25-ին:

Placeholder
Հայ մարզիկները մասնակցում են Բազել քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը