ՈւԵՖԱ-ն կարող է փոխհատուցել եվրո խաղերի լրացուցիչ անցկացման ծախսերը
Աշխարհում
15:15 24/04/2021
Աշխարհ

ՈւԵՖԱ-ն կարող է փոխհատուցել եվրո խաղերի լրացուցիչ անցկացման ծախսերը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կարող է փոխհատուցել Սանկտ Պետերբուրգին Եվրոպայի առաջնության՝ 2020 թ.-ի երեք լրացուցիչ խաղերի անցկացման ծախսերը: Այս մասին «ՏԱՍՍ»-ին ասել է մրցաշարի ռուսական հատվածի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը։

Ուրբաթ օրը ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգը կանցկացնի մրցաշարի խմբային փուլի լրացուցիչ երեք հանդիպում, որոնք նախատեսված էին Դուբլինում: Սկզբնապես Սանկտ Պետերբուրգը պետք է անցկացներ մրցաշարի եզրափակիչ մասի չորս հանդիպում՝ խմբային փուլի երեք հանդիպում, ներառյալ երկու խաղ Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ և մեկ հանդիպում՝ քառորդ եզրափակչում։

Մրցաշարի հանդիպումները Դուբլինում անցկացնելուց հրաժարվելու պատճառով Իռլանդիայի մայրաքաղաքում նախատեսված E խմբի հանդիպումները տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ:

«Ես կարող եմ միայն ենթադրել, որ ՈւԵՖԱ-ն կփոխհատուցի ծախսերը: Դա միանգամայն տրամաբանական է: Ես չեմ կարող հստակ ասել, թե դա ինչ է լինելու, բայց սկզբունքորեն տրամադրվում է ծախսերի փոխհատուցում բոլոր անհրաժեշտ ծառայությունների համար»,- ասել է Սորոկինը:

Placeholder
ՈւԵՖԱ-ն կարող է փոխհատուցել եվրո խաղերի լրացուցիչ անցկացման ծախսերը