Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել
Մշակույթ
18:42 26/04/2021
Հայաստան

Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել

Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում /հին գերեզմանոցում/ անհայտ անձինք  գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը  հարթեցրել  և  նոր հուղարկավորություն կատարել։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հուշարձանի  պահապանը  արձանագրել  է, որ գերեզմանի  մոտ  առկա  են  մարդկային ոսկորներ։ 

Իրավախախտման փաստով  ՊՈԱԿ-ի  ՊՄՊ մարզային ծառայությունը  կդիմի  ոստիկանություն։

Placeholder
Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել