Հայ աթլետները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում  հավաքներին
Սպորտ
20:42 27/04/2021
Հայաստան

Հայ աթլետները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում հավաքներին

Հայաստանի առաջատար աթլետները օլիմպիական խաղերին մասնակցելու հույս են փայփայում: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը տեղեկացրել է, որ  կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, միջին տարածության / 1500 մ. /  գյումրեցի  վազորդ  Երվանդ Մկրտչյանը և  ամերիկահայ  արագավազորդ Ալեքս Դոնիկյանը նախապատրաստվում են նախապես կազմած ծրագրով:

Նշած մարզիկները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում  և Ծաղկաձորում անցկացվելիք  ուսումնամարզական հավաքներին: 

Լուրջ ստուգատես է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Այն կմեկնարկի Սան Մարինոյում ՝ հունիսի 5-ին : Դրան կհաջորդի  Կիպրոսի Նիկոսիայում հունիսի 19 -ին մեկնարկելիք հին աշխարհամասի  թիմային  առաջնությունը:

Հաջողության հասնելու հույսով են Խորվաթիայի Սպլիտ քաղաք մեկնում մրճանետորդուհի Ժաննա Շահնազարյանը և սկավառականետորդ Մանուկ Մանուկյանը: Նրանց «քննությունը» կանցկացվի  մայիսի 8-ին և 9-ին՝  Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունում:

Placeholder
Հայ աթլետները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում հավաքներին