Համաճարակային առումով աշխարհի ամենաանվտանգ երկրները
Աշխարհում
10:57 27/04/2021
Աշխարհ

Համաճարակային առումով աշխարհի ամենաանվտանգ երկրները

Սինգապուրը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ամենաապահով երկրների վարկանիշում առաջ է անցել Նոր Զելանդիայից: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է «The New Zealand Herald»-ը՝ վկայակոչելով «Bloomberg»- ի անցկացրած հետազոտությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ աղբյուրի, դրա պատճառը բնակչության պատվաստումների բարձր մակարդակն է և երկրում կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարը:

Նոր Զելանդիան «Bloomberg»-ի կողմից կազմված 2020 թվականի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր առաջին տեղը: Այնուամենայնիվ, կորոնավիրուսի դեմ ազգային պատվաստումների արշավների մեկնարկից հետո այն զիջել է տեղը Սինգապուրին, որի բնակչության գրեթե 20% -ը արդեն պատվաստվել է:

Վարկանշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով դեպքերի ընդհանուր թիվը, մահացության մակարդակը, հետազոտված մարդկանց թվի և պատվաստումների մակարդակի վերաբերյալ տեղեկատվությունը: Սինգապուրը հավաքել է 79,7 միավոր, իսկ Նոր Զեանդիան ՝ 79,6: Ավստրալիան 76,2 միավոր ունի, իսկ Իսրայելը՝ 74,9 միավոր։

Ռուսաստանը 60,9 միավորով այս վարկանիշային ցուցակի 22-րդ տեղում է՝ առաջ անցնելով Պորտուգալիայից և Իսպանիայից 59,7 միավոր, ինչպես նաև Իռլանդիայից (57,7), Գերմանիայից (54,9 միավոր) և Ավստրիայից (54,2 միավոր):

Վարկանիշային ցուցակում ընդգրկված են աշխարհի 53 երկրներ։ Ցուցակը փակում են Արգենտինան (41,4 միավոր), Լեհաստանը (40,6 միավոր) և Բրազիլիան (39,1 միավոր):

Placeholder
Համաճարակային առումով աշխարհի ամենաանվտանգ երկրները