Ընտրություն՝ 4 միլիոն և մի քանի տասնյակ մահերի միջև. Ավինյանը խոսել է  պատվաստումների մասին
Առողջություն
17:50 28/04/2021
Հայաստան

Ընտրություն՝ 4 միլիոն և մի քանի տասնյակ մահերի միջև. Ավինյանը խոսել է պատվաստումների մասին

««Astra Zeneca»-ով պատվաստվելու մի քանի հարյու միլիոն դեպքերից վատթար են եղել ընդամենը մի քանի տասնյակը, եթե 200 միլիոնը Կովիդ-19-ով վարակվեին, ապա մահվան թիվը կլիներ 4 մլն՝ 2 %»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց  Տիգրան  Ավինյանը

Նա հայտնեց, որ անընդհատ պատվաստանյութերի վերաբերյալ տարբեր մանիպուլյատիվ տեղեկատվություններ է տարածվում, այդ պատճառով էլ ինքը և առողջապահության նախարարն այսօր հատուկ ընտրել և պատվաստվել են «Astra Zeneca» պատվաստանյութով, որի վերաբերյալ ամենաշատ սուտ լուրերն են տարածվում:

Ավինյանը հայտնեց, որ  Անահիտ  Ավանեսյանի հետ այսօր ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ երկրորդը ստանալու են  երկու ամսից: 

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի հրամանով պատվաստանյութը հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում և 18 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները, նախօրոք գրանցվելով և անձնագրով, կարող են գնալ և պատվաստվել:

«Մենք հնարավորինս պետք է աշխատենք այս տարվա ընթացքում պատվաստվել ցանկացողների մեծ քանակ ունենալ, որովհետև այն էականորեն ազդում է համաճարակի թվերի վրա և ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, օրինակ՝  Մեծ Բրիտանիայինը, պատվաստումների քանակը դրականորեն  է ազդում հիվանդության ցուցանիշների վրա»,- հայտարարեց Ավինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ պատվաստումները կարևոր միջոցառումներ են, որոնք պետք է օգնեն հաղթահարել Կովիդ-19 հիվանդությունը և վերադառնալ բնականոն կյանք:

Հիմնավորելով պատվաստումների անհրաժեշտությունը՝ առողջապահության նախարարը վստահեցրեց, որ ներկայում տարածվում են զանազան շտամեր, դրա համար էլ պետք է օր առաջ կանխել հիվանդության տարածումը:

Placeholder
Ընտրություն՝ 4 միլիոն և մի քանի տասնյակ մահերի միջև. Ավինյանը խոսել է պատվաստումների մասին