Մայիսի 1-ին  կմեկնարկի ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը
Սպորտ
18:08 30/04/2021
Աշխարհ

Մայիսի 1-ին կմեկնարկի ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը

 Տոկիոյում վաղը՝ մայիսի 1-ին  կմեկնարկի ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին հայտավորված են 46  երկրների 255 մարզիկ-մարզուհիներ:ՀԱՕԿի-ի փոխանցմամբ ՝ ստուգատեսը վարկանիշային է  և հաջողակները  իրավունք կստանան  նույն  լողավազանում պայքարել օլիմպիական մեդալների համար:

Հայաստանի ջրացատկորդներ  Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը արդեն Տոկիոյում են և գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի  հետ շարունակում են պարապմունքները: Նրանք  հանդես կգան  10մ. աշտարակից  մենացատկում և  սինխրոն ցատկերում:

Աշտարակացատկերում ուղեգիր կստանան  մինչև 18-րդ  տեղ գրավողները, իսկ սինխրոնում ՝ լավագույն յոթնյակում տեղ ունեցողները:

Placeholder
Մայիսի 1-ին կմեկնարկի ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը