Կինոարվեստի ակադեմիայից հեռացնելուց հետո Ռոման Պոլանսկին նկարահանում է առաջին ֆիլմը
Մշակույթ
14:07 30/04/2021
Աշխարհ

Կինոարվեստի ակադեմիայից հեռացնելուց հետո Ռոման Պոլանսկին նկարահանում է առաջին ֆիլմը

Ռեժիսոր Ռոման Պոլանսկին նկարահանում է ամանորյա «Պալատը» ֆիլմը: Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն՝ հղում անելով Variety կայքին:

Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1999 թվականին` Ամանորի նախաշեմին: Ըստ սցենարի՝ գլխավոր հերոսները շվեյցարական Ալպերի հյուրանոցներից մեկի հյուրեր են, որոնք հանդիպել են հազարամյակի նախաշեմին:

Ֆիլմը նկարահանում է «RAI Cinema»-ն՝ իտալական RAI հոլդինգի կինեմատոգրաֆիական բաժանմունքը: «Սա մի ամբողջ հազարամյակի վերջաբանն է»,- ֆիլմի մասին ասել է «RAI  Cinema»-ի տնօրեն Պաոլո դել Բրոկոն:

Դա կլինի առաջին ֆիլմը, որը Պոլանսկին նկարահանելու է 2018-ին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայից հեռացվելուց հետո:

Պոլանսկու նախորդ ՝ «Սպան ու լրտեսը» ֆիլմը ցուցադրվել է 2019 թվականին: Նա երեք մրցանակ է ստացել ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժամանակ, այդ թվում՝ լավագույն ռեժիսորի համար, բայց Ռոման Պոլանսկին հրաժարվել էր մասնակցել արարողությանը: Ֆեմինիստներն ակտիվորեն դեմ են եղել այդ մրցանակին՝ մատնանշելով բռնաբարության մեջ ռեժիսորին մեղադրելու փաստը:

1977 թվականին Ռոման Պոլանսկուն մեղադրել էին 13-ամյա աղջկան բռնաբարելու մեջ: 1978-ին նա կարողացել էր լքել Միացյալ Նահանգները և տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ օրենքները արտահանձնում չեն նախատեսում:

Placeholder
Կինոարվեստի ակադեմիայից հեռացնելուց հետո Ռոման Պոլանսկին նկարահանում է առաջին ֆիլմը