Արցախի կորսված կոթողները կամ՝ սպիտակ ցեղասպանություն․ցուցահանդես Երևանում
Մշակույթ
16:51 01/05/2021
ԼՂՀ

Արցախի կորսված կոթողները կամ՝ սպիտակ ցեղասպանություն․ցուցահանդես Երևանում

Երևանում բացվել է «Արցախի կորսված կոթողները» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են 55 միավոր եկեղեցական համալիրներ և հուշարձաններ։ Նախաձեռնողը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն է։ Երկօրյա ցուցադրութունից հետո, ըստ կազմակերպիչների, կհրատարակվի ուղեցույց և կփոխանցվի ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին։

«Ցուցահանդեսի նպատակը հայ հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացումն է՝ Արցախյան վերջին պատերազմից հետո կորսված կոթողների վերաբերյալ։ Լուսանկարներում ներկայացված է 55 մշակութային կոթող:

Համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որի առաջնորդը տրամադրել է կոթողների ցանկը, իսկ լուսանկարները տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հիմնադրամը, որի նախագահը վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Կարապետյանը հուշարձանները լուսանկարել է իր ուսումնասիրությունների ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԺՀԿ խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանը։

Նա նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված է կորսված կոթողների միայն մի մասը, իսկ ամբողջական ցանկը բավականին  մեծ է։ Նա նկատեց՝ միայն խաչքարերի թիվը գերազանցում է մի քանի հարյուրը. «Սակայն այդքան մեծ նկարների բազա, ցավոք, չկա»։

Placeholder
Արցախի կորսված կոթողները կամ՝ սպիտակ ցեղասպանություն․ցուցահանդես Երևանում