Ո՞ր հիվանդությունների մասին է խոսում եղունգների գույնի և ձևի փոփոխությունը
Աշխարհում
19:02 01/05/2021
Աշխարհ

Ո՞ր հիվանդությունների մասին է խոսում եղունգների գույնի և ձևի փոփոխությունը

Եղունգների գույնի և կառուցվածքի փոփոխությունները կարող են վկայել մի շարք հիվանդությունների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով գիտությունների թեկնածու, բժիշկ Քրիստինա Բորոդուլինայի խոսքը։

Նա նշել է, որ հետազոտության ընթացքում բժիշկները ուշադրություն են դարձնում եղունգների գույնին, թափանցիկությանը, ձևին, մակերեսին, ամրությանը, և նրան, թե որքան ամուր է եղունգը կպած մաշկին։

«Եթե եղունգների  գույնը սպիտակ է կամ սառցապատ ապակու գույն, ապա մարդը կարող է ունենալ լյարդի ցիռոզ: Եղունգների կապտավուն երանգը հաճախ խոսում է Վիլսոնի հիվանդության մասին: Դեղին գույնը առաջանում է՝ դեղնախտով և ավշային շրջանառության խանգարումներով պայմանավորված»,- նշել է մասնագետը:

Նա շեշտել է, որ մուգ շագանակագույն եղունգը կարող է ահազանգել Ադիսոնի հիվանդության մասին, իսկ ահա դիաբետիկ գանգրենայի կամ զարկերակային թրոմբոցի դեպքում եղունգը կարող է սևանալ:

Բժիշկը նշել է, որ եղունգների վրա կարող են ազդել նաև սննդակարգի խախտումն ու սպիտակուցային անբավարարությունը։
 

Placeholder
Ո՞ր հիվանդությունների մասին է խոսում եղունգների գույնի և ձևի փոփոխությունը