Ուր էլ գնամ՝ Հայաստանն ինձ հետ է․ Ալեքսիս Օհանյան
Օրվա թեմա
10:42 03/05/2021

Ուր էլ գնամ՝ Հայաստանն ինձ հետ է․ Ալեքսիս Օհանյան

Տեխնոլոգիական աշխարհի հայտնի ներկայացուցիչ, հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը թվիթերում հրապարակել է պայուսակի նկարը, որին ամրացված է Հայաստանի քարտեզով բրիլոկ։

«Ես սա պահում եմ իմ պայուսակի վրա, այնպես որ, ուր որ ճանապարհորդում եմ, միշտ ինձ հետ Հայաստան եմ բերում»,- գրել է Ալեքսիսը:

Նշենք, որ Ալեքսիս Օհանյանը ևս դիմել էր ԱՄՆ նախագահ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանություն, ասելով, որ այն լավագույն նվերը կլիներ ծննդյանը, որն Ալեքսիսը նշում է ապրիլի 24-ին։
 

Placeholder
Ուր էլ գնամ՝ Հայաստանն ինձ հետ է․ Ալեքսիս Օհանյան