Բրիթնի Սփիրսը կարող էր զրկվել անկախությունից`տկարամտության պատճառով
Մշակույթ
18:44 03/05/2021
Աշխարհ

Բրիթնի Սփիրսը կարող էր զրկվել անկախությունից`տկարամտության պատճառով

Երգչուհի Բրիթնի Սփիրսը տկարամտության պատճառով կարող է զրկվել կյանքն ինքնուրույն ղեկավարելու իրավունքից: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:

BBC-ի լրագրող Մոբին Ազհարն այդ մասին պատմել է «Ճակատամարտ Բրիթնիի համար» նոր ծրագրում: Երկրպագուները պնդում են, որ 39-ամյա Բրիթնի Սփիրսի մոտ, որն արդեն 13 տարի հոր խնամակալության ներքո է, ախտորոշել են տկարամտությանը: «Նա բուժվում է դեմենցիայի դեմ: Բայց տկարամտությամբ տառապող ոչ մի հիվանդ չի գնում համաշխարհային շրջագայությունների, շոու չի ցուցադրվում Վեգասում, չի պարում բեմում»,-ֆիլմում ասում է երկրպագու Սփիրս Հեյլին՝ մատնացույց անելով առցանց հայտնված փաստաթղթերը, որոնք, իբր, ստորագրել է երգչուհու հայրը:

Դրանցում ասվում է, որ տկարամտությունը կարող է դառնալ երգչի նկատմամբ խնամակալության հաստատման պատճառ: «Կա ենթադրություն, որ նա տկարամտություն չունի, բայց խնամակալները հայտարարեցին դրա առկայության մասին, քանի որ նրանք ցանկանում են երկարացնել խնամակալությունը»,-ենթադրում է լրագրողը:

Ջեյմի Սփիրսը 2008-ին իրավունք ստացավ զբաղվել դստեր ֆինանսներով և սահմանափակել նրա շփումները: Դատարանն այս որոշումը կայացրեց երգչի հոգեկան առողջության պատճառով:

2020-ի օգոստոսին Սփիրսը պահանջեց հեռացնել հորը իր գործերը կառավարելուց՝ իր անձնական կյանքի վերահսկողությունը փոխանցելով ժամանակավոր խնամակալին՝ մենեջեր Ջուդի Մոնտգոմերին: Նա խնդրել է նաև իր կարիերան վստահել Bessemer Trust ֆինանսական ընկերությանը: Ընկերությունը նշանակվեց որպես խնամակալ, բայց Ջեյմի Սփիրսին արգելված չէր «հետևել» դստերը:

Placeholder
Բրիթնի Սփիրսը կարող էր զրկվել անկախությունից`տկարամտության պատճառով