Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին
Սպորտ
18:16 03/05/2021
Աշխարհ

Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին

Մայիսի 4 -ին Սոֆիա կմեկնեն Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Արման Անդրեասյանը / 74 կգ / և Հովհաննես Միխիթարյանը / 86 կգ /:  ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝ նրանք կմասնակցեն մայիսի 6 -ին սկսվող միջազգային վարկանիշային մրցաշարին:

Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանից մրցավայր կմեկնեն Արմեն Մելիքյանը  / 60 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ / , Արթուր Շահինյանը  / 87 կգ /  և Դավիթ Օվասապյանը /130 կգ /:

Մեր քառյակը Երևանից կմեկնի մայիսի 6-ի լուսադեմին:

Բուլղարիայի վարկանիշայինը ըմբիշների համար ուղեգիր նվաճելու  վերջին հնարավորությունն է: Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր կստանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ մտնող  երկու ըմբիշները:

Հիշեցնենք, որ առայժմ Հայաստանի ազատ  ոճայիններ Արսեն Հարությունյանը  / 57 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ/  և հունահռոմեական ոճայիններ  Կարապետ Չալյանը  / 77 կգ / ու  Արթուր Ալեքսանյանը  / 97 կգ / ունեն խաղերում հանդես գալու իրավունք:

Placeholder
Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին