Մեկնարկել է  «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը
Սպորտ
20:06 03/05/2021
Հայաստան

Մեկնարկել է «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը

Մայիսի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար -Հայաստան 2021» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

«Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցան բուժզննում և ստացան «ՖԻՖԱ Հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեսն ու նվերները»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder
Մեկնարկել է «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը